Դատախազության շենքի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Հայաստանի «Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանական գործողությունների փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:
«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը հայտարարեց, որ դատախազությունն արդարադատությանը ծառայելու փոխարեն շարունակում է սպասարկել ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, կապիտուլյացիայի դավադիր փաստաթուղթը ստորագրած վարչապետի շահերը:
«Մենք պահանջում ենք, որ դադարեցնեն իրենց այդ պահվածքը, դադարեցնեն նաև այն ընդդիմադիրների հետապնդումները, որոնք պայքարում են այս ամենի դեմ և անցնեն իրենց հիմնական գործին՝ ծառայել ոչ թե վարչախմբին, այլ ՀՀ-ին»,- ասաց Հակոբյանը:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը, որը միացել է իշխանափոխության համար պայքարող 16 քաղաքական ուժերին, ինչպես նշեց կուսակցության նախագահը, այսօր բանավոր կոչով միայն իր անունից է դիմում դատախազությանը: Հետագայում արդեն գրավոր պահանջը կներկայացվի գործընկեր կուսակցությունների միասնական դիրքորոշման ձևով:
«ՀՀ դատախաությունն այս իրավիճակում պետք է մի շարք գործեր հարուցեր, քրեական հետապնդումներ սկսեր, որպեսզի պարզաբանվեր, թե ինչպե՞ս եղավ, որ մենք այս պատերազմին անպատրաստ եղանք, ինչպե՞ս եղավ, որ այն զենքերը, որ ունեինք, չկրակեցին, ինչպե՞ս եղավ, որ այն գեներալները, որոնք պետք է մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, թե ինչպե՞ս եղավ, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այտեղ պիտի չլինեին»,- ասաց Հակոբյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.