ՀՀ-ում գործող կապի օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը Հարությունյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի»,–նշել է Հարությունյանը:
Նախագահի հանձնարարականի համաձայն՝ կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել:
«Կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի»,–նշել է նախագահը:
Նա հավելել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն:
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն ավելի ուշ գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերականգնվել է կապը: Գործընթացն իրականացվել է ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 09:18
Католикос всех армян Гарегин II в Первопрестольном Святом Эчмиадзине 24 июля принял чрезвычайного и полномочного посла Ливана в Армении Майю Дагер, которая завершает свою дипломатическую миссию в Республике Армения.
-
2025-07-25 09:17
Более 120 работ Жансема (Ованнеса Семерджяна), подаренныx им Армении 20 лет назад, впервые показали в Национальной картинной галерее в Ереване.
-
2025-07-25 05:29
Республика Армения не готова к реализации процессов против "Электрических сетей Армении", не располагает соответствующими инструментами для этого и, скорее всего, проиграет арбитражный суд. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара КАЗАРЯН.
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.