ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Է. Բիգանը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ին հայտարարությանը համապատասխան:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել այդ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացումը, ինչպես նաև հրադադարի հարցով նախորդ պարտավորությունները: Համանախագահ երկրներն ընդգծում են միջոցների կարևորությունը, որոնք ընդունվել են Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ՝ մարտական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաև կոչ են անում տարածաշրջանից ամբողջական և արագ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին և կոչ են անում բոլոր կողմերին աջակցել այդ հարցին:
Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հետ կապված: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը:
Համանախագահ երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիություն ապահովելու համար:
Համանախագահ երկրները կոչ են անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին՝ համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր:
Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:
Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում օգտվել ներկայիս գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո խաղաղ բանակցություններ վարելու երկարատև և կայուն համաձայնագիր կնքելու համար: Այդ համատեքստում համանախագահ երկրները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ սկսել առարկայական բանակցությունները համաձայնեցված ժամանակացույցով չլուծված բոլոր խնդիրները լուծելու համար:
Համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը՝ վեճերը լուծելու համար ուժի կամ սպառնալիքի չկիրառման նկատմամբ: Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրների համաձայնեցված, համապարփակ և կայուն լուծման՝ համապատասխան և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին: Համանախագահ երկրները նախկին պես լիովին հավատարիմ են այդ նպատակին՝ տարածաշրջանում բարգավաճման, խաղաղության, կայունության իրենց երկարամյա ջանքերին համապատասխան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.