Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ճանաչմանն ուղղված բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 305 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: Այդ բանաձևը ենթադրում էր Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 09:29
Соединенные Штаты приветствуют начало процесса делимитации границы между Азербайджаном и Арменией. Об этом заявил первый заместитель пресс-секретаря Госдепартамента США Ведант Патель, ссылавшись на ранее опубликованное сообщение госсекретаря США в соцсети Х.
-
2024-04-25 09:28
Президент Азербайджана Ильхам Алиев не исключил, что в будущем Армения сможет покупать азербайджанский газ.
-
2024-04-25 09:25
Организация «Национально-демократический полюс» (НДП) сообщила о задержании полицейскими десятков участников своего шествия в Ереване.
-
2024-04-25 09:24
Президент Азербайджана Ильхам Алиев заявил, что решение о досрочном выводе российских миротворцев из Нагорного Карабаха было принято на основе консультаций между Баку и Москвой и в итоге укрепило отношения между Азербайджаном и Россией.