Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ «ԴԱՍԱԽՈՍԻ» ԿՈՂՔԻՆ ԵՆՔ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՈՐՁԵՆՔ ՓՐԿԵԼ»
Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ հեռուստաէկրանից երկար պատմում էր իր ժողովրդին, թե ինչ է արել կառավարությունն այդ մեկ շաբաթում, ինչ խնդիրներով է զբաղվել, ինչ այլընտրանքներ կային, որ ճանապարհով է ճիշտ գնալ և ինչու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խոսում էր ամեն ինչից՝ անվտանգութունից, արդյունաբերությունից, բյուջեից, վառելիքային խնդիրներից, էներգետիկայից, սոցիալական աջակցությունից և այլն։ Խոսում էր երկար, մանրամասն, մաթեմատիկական հիերարխիկ տրամաբանությամբ ու գրավիչ։ Տակավին պատանի՝ մենք ժամերով լսում էինք նրան։
Քիչ բան էինք հասկանում, իսկ քննարկվող թեմաների մի մեծ մասի շուրջ երբեք չէինք էլ մտածել այդ տարիքում։ Բայց լսում էինք ու երևի ավելի շատ մեր ենթագիտակցության դարակներում ակամա շարում բաներ, որոնք նա չէր ասում՝ պետություն, կառավարում, աշխատանք, խնդիրների լուծման հերթականություն, անկեղծ հաղորդակցություն և այլն։ Չգիտեմ, ինչի էինք այդ տարիքում լսում երկրի վարչապետին՝ թողած մեր երիտասարդական զբաղմունքները։ Բայց դա մեզ համար դպրոց էր. սովորում էինք՝ մենք էլ չգիտենք ինչ։
Տասնամյակներ անց պատմության անիվը, ցավոք, էլի կոտրվել է իր սիրած փոսում։ Հիմա արդեն հիմնովին՝ կառապանն այս անգամ տգետ ապուշի մեկն էր. կառքն էլ հետն է ջարդել։
Իննսունականների սկզբի վարչապետի «դասախոսություններով» պետականության կրթությունը սկսած սերունդը հիմա շատ բան է այլևս հասկանում ու կարողանում։ Ու հիմա մենք մեր առաջին «դասախոսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել։
Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան։
Եվ Աստված թող մեզ հնարավորություն տա՝ միասին հանելու մեր երկիրը մխացող ավերակներից։
Հ.Գ. Հեռացի՛ր, մարդկային ստորագույն հատկանիշների մարմնացում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:50
Современные народы ненавидят свое прошлое, презирают настоящее, а к будущему относятся с безразличием. Вряд ли такой настрой приведет к чему-то хорошему. Об этом в своем Telegram-канале написал бывший посол Армении при Святом Престоле Микаэл Минасян.
-
2025-06-02 09:39
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян 20 мая выступил с речью на открытии регионального семинара послов Европейского союза в странах Восточной Европы и Центральной Азии. В своём выступлении руководитель внешнеполитического ведомства закавказской республики коснулся ряда вопросов «построения общего будущего» с Евросоюзом.
-
2025-06-02 09:17
В первой части нашего материала - «Кипрский вопрос и погромы 1955 в Стамбуле» - мы, в частности, писали: «Проблемы Кипра и Нагорного Карабаха во многом схожи. Прежде всего в тех геноцидальных действиях, которыми нацистские режимы Анкары и Баку пытались и пытаются решить эти конфликты. По принципу «нет народа - нет проблемы».
-
2025-06-02 09:03
Беспрецедентное сближение армянского правительства с позицией Турции и Азербайджана может быть частью стратегической игры, разработанной в Анкаре с участием Баку. Такую точку зрения в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Ара Погосян.