Փաշինյան. Թուրքիան չպետք է օգտվի ԵԱՏՄ արտոնություններից
Անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստը տեղի է ունենում հեռավար ռեժիմով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Փաշինյանը կրկին նշել է, որ սակագնային առանձնաշնորհների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը պետք է վերանայել: Արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։ Այդ ցուցակը պետք է վերանայել, նշել է Փաշինյանը։
Խոսելով այլ հարցերի մասին, նա հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ ԵԱՏՄ երկրների հետագա համաձայնեցված պայքարը կբերի դրական արդյունքի:
«Ես լիարժեք զգացի մեր ընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը համավարակի և այն դժվարությունների դեմ պայքարում, որոնց բախվեց մեր երկիրն այս տարվա ընթացքում»,-նշել է վարչապետը։
Նա կարևորել է ուղևորափոխադրումների համաձայնեցման փորձնական նախագիծը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև, որոնք կորոնավիրուսային թեստերի վերաբերյալ տվյալների փոխանակման համակարգ են ստեղծել: Անհրաժեշտ է աշխատել ուղևորափոխադրումների լիարժեք կարգավորման ուղղությամբ, հավելել է Փաշինյանը։
Նա ընդգծել է ԵԱՏՄ-ում նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: Բանակցություններ են ընթանում այն ուղղությամբ, որպեսզի գազի փոխադրման սակագները նույնը լինեն ԵԱՏՄ ողջ տարածքում։ Դա թույլ կտա հավասարեցնել գազի սակագները, իսկ դա նշանակում է՝ բարձրացնել Միության երկրների մրցունակությունը։
Հայաստանի համար ևս մեկ կարևոր հարց, որն այժմ քննարկվում է՝ շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչումն է։ Դա Հայաստանի շինարարական ընկերություններին թույլ կտա աշխատել ԵԱՏՄ-ի այլ երկրներում՝ տեղական ընկերությունների հետ հավասար հիմունքներով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.