Դիվանագետները պահանջում են, որ «ձախողված վարչապետը» հեռանա
ՀՀ մի խումբ դիվանագետներ այսօր հայտարարություն են տարածել, որով քննադատության են ենթարկում ՀՀ իշխանության հախուռն և անհեռատես արտաքին քաղաքականությունը, որը նրանց բնորոշմամբ` լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցրել երկիրը։
«Հավուր պատշաճի չկարևորվեցին տասնամյակներով ձևավորված ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Վրաստանի, բազմաշերտ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների հետ և այլ արտաքին քաղաքական ուղղություններ։ Այս ամենի ուղղակի հետևանքն էր սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված աննախադեպ պարտվողական հայտարարությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Դրանում նաև շեշտվում է, որ փաստաթղթում առկա են Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակին, տարածքային խնդիրներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին, ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց և մահացածների մարմինների փոխանակմանը, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների վերադարձին վերաբերող բազմաթիվ անորոշություններ:
«Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեզ տրված է պատմական հնարավորություն հետևողական աշխատանքով ապացուցելու, որ հայ դիվանագետն արժանի է պատերազմի դաշտում հերոսության բացառիկ օրինակներ ցուցաբերած մեր զինվորներին և սպաներին»,- նշում են դիվանագետները՝ հավելելով, որ այս ամենը հնարավոր է միայն ձախողված վարչապետի և նրա կառավարության հրաժարականի դեպքում:
Նրանց համոզմամբ` անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ քաղաքական իշխանություն, որը կառաջնորդվի ազգային-պետական շահերի խորը գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ: Պետք է ժամ առաջ Հայաստանն ու Արցախը դուրս բերել ծանր վիճակից:
«Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի»,– նշում են հայ դիվանագետները։
Հայտարարությունը ստորագրել են ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարներ Հրայր Կարապետյանը, Արա Հակոբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Հակոբյանը, Էդգար Ղազարյանը, Հովհաննես Մանուկյանը, ինչպես նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Արման Նավասարդյանը, Արա Սահակյանը, Օլեգ Եսայանը, Աշոտ Գալոյանը:
Հայտարարության հեղինակները նշում են, որ այն բաց է ՀՀ բոլոր այն դիվանագետների համար, որոնք կցանկանան միանալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.