Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով հրավիրել են ԱԱԾ
Գագիկ Ծառուկյանին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով հրավիրել են ԱԱԾ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը:
Նրա համոզմամբ՝ դա ընդամենը մեկ նպատակ ունի՝ Ծառուկյանին զրկել հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից:
«Քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ ցայտուն փաստ...
Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հավատարիմ մնալով իր կողմից ձևավորած արատավոր ավանդույթին ևս մեկ ծանուցագիր է ուղղարկել ՀՀ Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին 05.12.2020թ. ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Նույն օրը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն իմ համոզմամբ ունի ընդամենը մեկ նպատակ. Զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը և իր պաշտպանական թիմը բազմիցս նշելեն, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորումներ են, ինչի ցայտուն և վառ դրսևորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է...
Ի դեպ, ՀՀ իշխանություններն իրականությունից այնքան են կտրվել, որ մեր հայրենիքի դեմ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն, օրուգիշեր զբաղված են ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհիմն և կեղծ օրակարգով… Ինչ խոսք, ցավալի է…»,- գրել է փաստաբանը:
Նա հատկանշական է համարում, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ.
«Ես արդեն վաղուց չեմ հավատում նման զուգադիպություններին, իսկ հետևությունները թողնում եմ մեր հասարակության խելամիտ և օբյեկտիվ հատվածին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.