ԵՊՀ-ում վրդովված են. «Հայոց լեզուն» շատ տեղերում չկա ընդունելության քննությունների ցանկում
Հայաստանյան բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ավելին՝ մայրենի լեզվի համար որպես քննական այլընտրանք օտար լեզուն է առաջարկվում: ԵՊՀ մամուլի ծառայությունը հրապարակել է բուհի հայոց լեզվի ամբիոնի հայտարարությունն այս առիթով։ Պարզվում է՝ հայոց լեզվի քննությունը ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում:
Հայոց լեզվի ամբիոնն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածում` «Կրթության լեզուն», հստակ սահմանվում է՝ ՀՀ բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են։
«Կորոնավիրուսի համավարակի և բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, և հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարևորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռևս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է և պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին»,- նշված է հայտարարության մեջ։
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի դիտարկմամբ՝ այս վերապահ վերաբերմունքը կառավարության «ձախավեր նախագծի» տրամաբանական շարունակությունն է։ Նշում են՝ այն նախագիծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։
«Հայոց լեզվի ամբիոնն իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ: Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ և մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաև մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է և կա որպես հայրենագիտության զարգացման կենտրոն ու կայուն երաշխավոր»,- եզրափակվում է հայտարարությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:20
Франция в субботу объявила об «историческом» соглашении с Новой Каледонией, согласно которому эта заморская территория, пострадавшая в прошлом году от сепаратистского насилия, останется французской, но будет провозглашена новым государством, сообщает France 24.
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.