Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԳՆ-Ն ՖՐԻԿ-ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը՝ սեփական արժանապատվությունը մատաղ անելու հաշվին ստանձնած անձը քիչ առաջ «իր ձեռքով գրած» մի հայտարարությամբ հանդես եկավ, որի մակարդակը չեմ համեմատի անգամ ավագ դպրոցի աշակերտների էսսեների հետ՝ վերջիններիս չվիրավորելու համար։
Տարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ։
Նրանց խղճուկ ու տկար վիճակը միայն առաջին հայացքից է նրանց անձնական գործը, քանզի երբ երկիրս ունի դավաճանին և նրա սպասարկու ոհմակին օր առաջ թոթափելու կենսական կարիք, նման էակներն են մսխում այդքան թանկարժեք ժամանակը։
Ու այդ օրը, երբ չարիքի բաստիոն դարձած ԱԺ-ում չարյաց հերթական միջակությունը ցածրակարգ շարադրություն է կարդում, մեր գերեվարված հայրենակիցներից երկուսին ադրբեջանական ճիրաններից ազատում են ռուս խաղաղապահները, իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը կրկին ճտցնում է սրանց դեմքին ՄԱԿ-ի բանաձևերի յուրովի մեկնաբանությունն ու Հայաստանի կողմից Արցախն անգամ պատերազմի ընթացքում չճանաչելու փաստը։
ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.