Մասիսի քաղաքապետը իր համաքաղաքացիներին կոչ է անում մասնակցել վաղվա հանրահավաքին
Սիրելի մասիսցիներ,
Հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական պահերից մեկը: Կորսված է Արցախը, կոլապսի մեջ է պետական ապարատը, մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին: Ակնհայտ է Հայոց պետականության գոյության անմիջական վտանգը:
Այս ծանր օրերին մենք մեր ազգային միասնականությամբ պետք է հանդիմանանք արկածախնդիր, ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք վարչապետ Փաշինյանի անցնցում հեռացումը: Նա պետք է անհապաղ հրաժարական տա, որից հետո ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը՝ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ պետք է երկիրը դուրս բերի ճգնաժամից և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ժամանակն է դուրս գալու փողոց և լսելի դարձնելու բոլորիս զայրույթի և բողոքի ձայնը:
Շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00 բոլորս միասին պետք է լինենք Երևանի Ազատության հրապարակում՝ միասնական ընդդիմության կողմից հրավիրված համազգային հանրահավաքին,- գրում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է Politik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.