Սերգեյ Համբարձումյան․ Կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին
News.am-ը ներկայացնում է հայտնի հայ ձեռներեց և բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանը գտնվում է շատ բարդ, սակայն ոչ անելանելի վիճակում: Յուրաքանչյուր պետություն ունի առաջընթացի և անկման փուլերը:
Անցած պատերազմում ադրբեջանցիներին օգնել են թուրքերը. նրանք պայքարել են մեկի պես և հաղթել: Իսկ սևերի և սպիտակների բաժանող ոչ կոմպետենտ իշխանության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ Հայաստանը չի կարողացել օգնել Արցախին պաշտպանել իր տարածքը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան, Նիդերլանդները, Դանիան, Նորվեգիան ընկել են առավելագույնը մեկ շաբաթում, իսկ 1.5 մլն բանակ ունեցող և հայտնի «Մաժինոյի գծով» Ֆրանսիան՝ 6 շաբաթվա ընթացքում:
Մեր Հերոսներն առանց նորմալ սպայական հրամանատարության, լրջորեն զիջելով սպառազինության մեջ բազմաթիվ անգամ գերազանցող զորքերին և հրամկազմին, որը ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն է, դիմադրել են 44 օր: Հերոսներն են, անշուշտ: Ընկածների համար սգում է ամբողջ ազգը, և մենք կհիշենք նրանց հավերժ:
Արյդո՞ք միայն Փաշինյանն է մեղավոր տեղի ունեցածում: Իհարկե, ոչ՝ չնայած հենց նա պետք է պատասխանատվություն կրի: Մեղավոր են նրանք, ովքեր վերածել են նրան կառավարվող ընդդիմության և, այնուհետև, կորցրել կառավարումը: Մեղավոր են նրանք, ովքեր հրապարակներում հավատացել են նրան՝ հույս ունենալով լավագույնը ստանալ, ինչը վերածվել է լիարժեք տապալման:
Սակայն կյանքն ու մեր պատմությունը շարունակվում են: Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, անկեղծ լինենք, քաղաքական անէություն: Ապա պետք է փնտրել փրկություն Հայաստանի ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ ունեցող համախմբող անձնավորության մեջ: Հայ ժողովուրդը երազում է սուրբ ղեկավարի մասին: Իմ կարծիքով՝ սուրբ կարող է լինել Կաթողիկոսը, իսկ պետության ղեկավարը պետք է հաջողակ լինի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մեղավոր:
Արցախում ամենահաջողակ ղեկավարը և պատերազմում հաղթածը, ինչպես նաև Հայաստանում հաջողակ ղեկավարն ու տնտեսությունը ոտքի հանած անձը Ռոբերտ Քոչարյանն էր, և նա բոլորից լավ այսօր կարող է հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք ծառացել են հայ ժողովրդի առջև: Դա իմ անձնական կարծիքն է:
Եվ կա գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների կարծիքը, թե այդ անձը կարող է լինել Վազգեն Մանուկյանը, ով ևս հաջողակ է և կոմպետենտ, և ես հայ ժողովրդին կոչ եմ անում աջակցել նրան այս դժվարին ժամանակներում: Մեր ընտրությունը մեծ չէ, իսկ ժամանակը սուղ է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.