ՄԻՊ. Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանություններին։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:
«Ադրբեջանը սրանով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքների անդամներին։ Այս ամենն Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մաս է կազմում»,- նշել է Արման Թաթոյանը:
Պաշտպանը ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է համարել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, ինչպես նաև ձեռք են բերել պայմանավորվածություններ մարդու իրավունքների հարցերում համագործակցության նոր ուղղությունների մասին, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».