Последние новости

ՆԻԿՈԼԻ «ԲԵՍՊԻԼՈՏՆԻԿՆԵՐԸ»

Եկեք, սիրելի համաքաղաքացիներ, փորձենք այս անգամ հանգիստ թողնել դավաճան Նիկոլին, պետական մեկ հարկ վար իջնել, զննել ու հոտոտել օրերս իր նշանակած նախարարներին։

Թեև, եթե հետևենք հրեական հին անեկդոտի խորհուրդներին, Փաշինյանի նոր ծառաներին ավելի լավ է ոչ թե հոտոտել, այլ սովորեցնել տարրական բաներ, քանզի նրանք բավական ծանր տպավորություն են թողնում։ Փոքրիկ Իզյան տուն է վերադառնում դպրոցից, և ծնողները նրա օրագրում հայտնաբերում են ուսուցչի դիտողությունը. «Իզյայից վատ հոտ է գալիս։ Իզյային պետք է լողացնել»։ Հաջորդ օրը ուսուցիչը Իզյայի օրագրում կարդում է ծնողների պատասխանը. «Իզյային պետք չէ հոտոտել։ Իզյային պետք է սովորեցնել»։

Երբ մեկը մյուսի հետեվից իրենց պաշտոններից հեռացան Զոհրաբ Մնացականյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արայիկ Հարությունյանը, Զարուհի Բաթոյանը և Դավիթ Տոնոյանը, ես, անկեղծ ասած, խուճապի մեջ ընկա։ Ո՞վ է փոխարինելու գալու այդ ատլանտներին։ Մեջքս պատվեց սառը քրտինքով, մարմնովս սարսուռի ալիքներ անցան, երբ հանկարծ պատկերացրեցի իշխանական բարձունքներ մագլցած պատահական մարդկանց։ Ինքնահոսի չե՞ն թողնի արդյոք Փաշինյանի գործը։ Չե՞ն տարվի Սահմանադրության պահպանումով։ Կարո՞ղ են արդյոք պահպանել նախորդների գերբարձր պրոֆեսիոնալ մակարդակը:

Դողացող ձեռքերով ձգվեցի դեպի լրահոսը՝ իմանալու, թե ովքե՞ր են: Բայց տեսա նորանշանակների ազգանունները, և սառը քրտինքը միանգամից չորացավ մեջքիս: Չէ, փա՜ռք Աստծո, ոչ մի նորարարություն։ Պատահական չէ, որ սրամիտ Աղվան Վարդանյանն անվանել է նրանց «բեսպիլոտնիկներ». այդ մարդկանց ներսում, այսինքն, մարդկային ոչինչ չկա, բայց պատճառած ավերածությունները կարող են լուրջ լինել։ Դեռ լավ է, որ աշխատելու են շատ կարճ ժամանակ։

Թիվ 1 «բեսպիլոտնիկ»։ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյան

Մինչև 2020 թվականի հոկտեմբերն Այվազյանի մասին առանձնապես ոչինչ հայտնի չէր։ Աշխատել է որպես Հայաստանի դեսպան Արգենտինայում և Ուրուգվայում, ներգրավված է եղել մի քանի սկանդալային պատմություններում, նրա գործունեությունը հարուցել է տեղի հայկական համայնքների սաստիկ դժգոհությունը։ Պատերազմի ամենաթեժ պահին անսպասելիորեն հետ կանչվեց դեսպանի պաշտոնից և նշանակվեց փոխնախարար, իսկ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո գլխավորեց ԱԳՆ։

Արցախյան հիմնախնդրով չի զբաղվել և չունի այդ բարդագույն բանակցային գործընթացին մասնակցելու փորձ։ Այնինչ դեռևս մեր Ուսուցիչ Հիսուս Քրիստոսն է ասել. «Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հիմնականում զբաղվում է Աննա Հակոբյանի զանգերի կազմակերպմամբ:

Զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Այվազյանը հաշված ժամերի ընթացքում հայտնի դարձավ անհեթեթագույն հայտարարությամբ, թե իբր՝ պատերազմում պարտվել են ոչ թե դիվանագետները, այլ զինվորականները: Սույն միտքն անմիջապես կպավ սրտիս, ինչպես դա սովորաբար անում է ցանկացած միտումնավոր զառանցանք։ Դա գնահատել է պետք։ Այդչափ զարմանալի մաքրության բարբաջանքն այնուամենայնիվ բավականին հազվադեպ երևույթ է: Տե՜ր Աստված։ Շնորհակալություն այն բանի համար, որ Քո բարեգթությամբ արարել ես մարդու, որն ունակ է հարապարակային, արյունոտ ինքնախարազանման, ինչն անում է զգաստացնող ինքնամոռացությամբ։

Թիվ 2 «բեսպիլոտնիկ»։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան

Քսան տարի առաջ պաշտպանության նախարարի պաշտոնը կարճ ժամանակահատվածով արդեն զբաղեցրած և անվայել պահվածքի համար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից զինվորական կոչումներից ու պարգևներից զրկված Վաղարշակ Հարությունյանը, ինչպես հայտնի է, պատերազմի ընթացքում Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր, և թվում էր, թե պետք է գոնե ինչ-որ պատասխանատվություն կրի խայտառակ կապիտուլյացիայի համար։ Բայց ամենավճռական պահին, ինչպես Բուրատինոյի մասին հեքիաթի ծղրիդը, ձևացավ ոստիկ, անհետացավ՝ Հերբերտ Ուելսի գրքի հերոսի պես, իսկ հետո հանկարծ լույս ընկավ որպես մի ամբողջ նախարար։

Ասում են, որ կարիերայի այդչափ տպավորիչ ցատկ անելու հարցում նրան շատ է օգնել Անդրանիկ Քոչարյանը, որին պատահաբար հանդիպելիս պարկեշտ մարդիկ առնվազն թաքցնում են ձեռքերը թիկունքում և անցնում մայթը։ Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանը նաև վերջինիս խորհրդականն էր՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովում, ինչը շատ բանի մասին է վկայում։ Պատահական չէ, որ պաշտպանության նոր նախարարին անվանում են Անդրանիկ Քոչարյանի «թաշկինակ»։

Թիվ 3 «բեսպիլոտնիկ»: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Շնորհավորո՛ւմ եմ, համաքաղաքացիներ: Մեզանում հայտնվել է նոր մտածող։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան և ինչ-որ տեղ նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է դա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ տանջի ձեզ և անտեղյակ չեմ թողնի։ Դա, համաքաղաքացիներ, սննդի առաքման Menu.am ընկերության հիմնադիր, իսկ այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է։ Նստելով նախարարի աթոռին՝ Քերոբյանը տեղնուտեղը հայտարարեց, որ շուտով «մեզ համար կբացվի Ադրբեջանի շուկան, իսկ Հայաստանի շուկան կբացվի Ադրբեջանի համար»։

Դժվար է ասել, թե արդյոք դա հայտարարության հեղինակի ֆանտաստիկ միամտության, թե շինծու թուլամտության արգասիքն է։ Եթե սույն միտքը նախապես արտահայտած լիներ հոգեբույժի մոտ ընդունելության ժամանակ, ապա Վահան Քերոբյանն այժմ նստած չէր լինի նախարարի աշխատասենյակում, այլ նարդի կխաղար Նապոլեոնի հետ ու կժպտար սանիտարներին։ Բայց նա խուսափել է բժշկի հետ շփումից և դիմել Նիկոլին։ Արդյունքը հայտնի է։

Թիվ 4 «բեսպիլոտնիկ»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան

Այսօր կառավարության անդամներ են մարդիկ, որոնք երկճեղքված լեզու ունեն և կաշին էլ նրանք փոխում են զարմանալի հեշտությամբ։ Նույն Դումանյանն իր նշանակումից ընդամենը երեք օր առաջ պատրաստել էր Փաշինյանի հրաժարականի պահանջով ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության այլընտրանքային տարբերակ, որտեղ ասվում էր «Մեր պետականության ճակատագիրը և ապագան էականորեն վտանգված են, ուստի Երևանի պետական համալսարանը կոչ է անում ձեռնարկել սահմանադրական բոլոր հնարավոր միջոցները՝ ընդհուպ ամբողջ կառավարության հրաժարականը, ինչպես նաև ողջամիտ ժամկետներում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը»:

Իսկ այժմ Դումանյանը գովասանքի խոսքեր է հնչեցնում Փաշինյանի հասցեին ճիշտ այնպիսի եռանդով ու հանդգնությամբ, ինչպես սովորաբար հայհոյում են։ Այդ մեթոդը նոր չէ և նկարագրվել է դեռևս Շվարցի կողմից. «Դուք ինձ կներեք, Ձերդ մեծություն, ես շիտակ խոսող ու ազնիվ ծերունի եմ, բայց դուք հանճա՛ր եք»։ Սակայն Դումանյանը է՛լ ավելի հեռուն է գնում. թքե՛ք բոլոր նրանց աչքին, ովքեր ասում են, թե դուք հանճար եք։ Հեռո՛ւ քշեք այդ ողորմելի պնակալեզներին։ Դուք հանճար չեք։ (Դադար, խորը շունչ): Դուք աստվա՛ծ եք:

Թիվ 5 «բեսպիլոտնիկ»։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան

Գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը 2018 թվականի հունիսի 18-ից եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը պատերազմի ժամանակ ամբողջությամբ ջախջախվել է Ջաբրայիլում՝ կորցնելով գրեթե ողջ անձնակազմը և ահռելի քանակությամբ ռազմական տեխնիկա: Դրա համար Փաշինյանը գեներալին պարգևատրել է հերոսի կոչումով և նախարարի պաշտոնով։

Հարկ կա՞ էլի ինչ-որ բան ավելացնելու։ Ո՞չ։ Այդ դեպքում, ինչպես ասում են զինվորականները, կապն ավարտված է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЛИТИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ НЕВОЗМОЖНО РЕШИТЬ РЕПРЕССИЯМИ
    2025-06-11 09:51

    Власть своими бесконечными фестивалями и празднествами пытается отвлечь внимание населения от действительно судьбоносных проблем и банально заткнуть людям рот, как во время гниения Римской империи. Тогда и там это делалось бесплатным хлебом и зрелищами. Чем это кончается, всем хорошо известно - гибелью всех социальных слоев. Сегодняшняя Армения, конечно, не античный Рим хотя бы потому, что при Пашиняне вообще не видела никаких побед, но только позорные поражения, а качественных дорог и водопроводов, видимо, никогда не увидит.

  • НАЧИНАЕТСЯ ТЕРРОР ПРОТИВ ЦЕРКВИ НА ГОСУДАРСТВЕННОМ УРОВНЕ
    2025-06-10 13:34

    Истинный садизм - это когда о чистоте морали публично рассуждает проститутка; когда предатель, по вине которого нация переживает страшную катастрофу, пытается убедить всех, что только при нем Армения стала суверенным государством; когда "возвратить Церковь народу" обещает дьявол; когда совершенные когда-то беззакония самозабвенно разоблачает - как сие явление природы называется в американской мафии - босс боссов или, обращаясь к итальянским корням мафии, капо ди тутти капи; когда лопающееся от сытости должностное лицо объясняет нищим и голодным гражданам, как хорошо живется людям при действующей власти.

  • СУДИТЬСЯ С ПАШИНЯНОМ – ВСЕ РАВНО ЧТО МЕРТВЫХ УБИВАТЬ
    2025-06-09 10:22

    Есть неизлечимая глазная болезнь - бревно. Он загораживает пейзаж, давит на мозжечок и создает ложное ощущение, что во всех бедах виноваты другие, кто угодно, кроме тебя. Очень часто этой опасной болезни сопутствует избирательная амнезия, когда запоминается лишь только то, что выгодно, и напротив, забывается остальное, невыгодное. Эдакая своего рода полуамнезия.

  • БАНДИТЫ В ПОГОНАХ И БЕЗ ПОГОН
    2025-06-04 10:42

    "Мальчик плачет - шарик улетел". Мальчик - это, сограждане, ваш покорный слуга. Накануне я горько плакал, узнав, что начальник полиции, заместитель министра внутренних дел, генерал-майор Арам Ованнисян освобожден от должности. Ведь полиция без "Мясника", как прозвали этого любителя хашламы и кебабов после бесчисленных зверств разноцветных беретов по отношению к мирным гражданам, все равно что мазохист без садизма - все то же, но удовольствия в два раза меньше.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ