Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ։
«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին ընդունված բանաձևը, որը վերահաստատում է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում արտահայտված առանցքային դիրքորոշումը՝ երկրի կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։
Կարևորում ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումն ամբողջականացնող այս բանաձևը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիան և խաղաղ բնակչության դեմ ազգային ատելության հիմքով իրականացված հանցագործությունները։
Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը՝ Ֆրանսիայի իշխանությունների և եվրոպական այլ երկրների հետ համագործակցությամբ Արցախին մարդասիրական աջակցության ապահովմանը, ինչը կարևոր ներդրում կլինի պատերազմի հետևանքով մեր հանրապետությունում առաջացած մարդասիրական ճգնաժամի արդյունավետ լուծման համար։
Լիահույս ենք, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերն ամուր քաղաքական հիմք կհանդիսանան ֆրանսիայի կենտրոնական իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար։
Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կերաշխավորի իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները և կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովմանը։
Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևերի ընդունումը նաև լրացուցիչ խթան կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.