«Հրապարակ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ. ԹԻՄԱԿԻՑՆԵՐՆ ԱՅԼ ԲԱՆ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում նա փորձել է տրամադրություններ շոշափել և քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու հարցը։
Հանրաքվեի է դրվում վարչապետին վստահություն հայտնելու հարցը՝ իբրև հասարակական դիմակայության հաղթահարման միջոց։ Սակայն նույնիսկ Փաշինյանի թիմակիցները կասկածներ ունեն, որ հանրաքվեն կարող է տապալվել: Փոխարենն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ի դեպ, այդ հարցում էլ Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով, եթե ներքաղաքական լարվածությունը չթուլանա, չի բացառվում, որ մի քանի ամսից՝ գարնանը, կազմակերպի ընտրություններ: Եթե վիճակը հանդարտվի, ապա ընտրությունների կգնան հերթական ժամկետում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.