Последние новости

Mediaport․ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ

Mediaport-ը նախօրեին հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա։ Նույն օրը ԱԱԾ-ն հաստատեց մեր տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով այցի օրակարգի մասին։

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ) ղեկավարի հետ։

Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն և պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։

Բացի այդ, ՌԴ-ից պահանջել են չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։

ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ