Արփինե Հովհաննիսյան. Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը
Պետականություն ու պետություն ունենում են ոչ թե, որ երկրային կյանքը դառնա դրախտ, այլ որպիսի այն չվերածվի դժոխքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը։
Պետականություն ու պետություն ունենում են ոչ թե, որ երկրային կյանքը դառնա դրախտ, այլ որպիսի այն չվերածվի դժոխքի։
Այսպես կնկարագրեի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առանցքը։
Ստացվեց պատասխանը՝ ինչու մենք այն ժամանակ հաղթեցինք, իսկ հիմա պարտվեցինք։ Եվ ուրեմն՝
ԵԹԵ համարում ես, որ պարտվել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թե զինվորը
ԵԹԵ սիրում ես Մոնթեին, այլ ոչ թե նրա կերպարը պղծողին
ԵԹԵ ուզում ես ինքդ լավ ապրել, այլ ոչ թե ուրախանալ ուրիշի վատով
ԵԹԵ Հայաստանը տուն է, այլ ոչ ամառանոց
ԵԹԵ համարում ես, որ արժանապատվության ու թասիբի սիմվոլը ադրբեջանցի տականքի առջև չխոնարհվող հայ տղամարդն է, այլ ոչ թե այդ ու մյուս տղամարդկանց վախկոտ անվանող դասալիքը
ԵԹԵ հայ ժողովրդին համարում ես հաղթող, այլ ոչ թե ադրբեջանցու առաջ ծնկի եկած ազգ
ԵԹԵ համարում ես, որ ոչ մի զինվոր չի զոհվել հանուն ոչնչի, չի վիրավորվել ու չի կռվել հանուն ոչնչի
ԵԹԵ ուզում ես աշխարհում քեզ նայելիս ոչ թե խղճան, այլ հարգեն
ԵԹԵ ուզում ես հետագա հաղթանակ տեսնել, այլ ոչ թե միայն պարտության հետևանքների համար փող մուրալ,
Հանուն արժանապատվության, հանուն հայրենիքի, հանուն հավաքական հաղթանակների։
Արի՜ Ազատության հրապարակ։ Այսօր՝ 15։00։
Տանը մի՜ մնա, քո տեղը հրապարակում կարող ես լինել միայն դու։
Հայրենիքը փրկողը կարող ես լինել միայն դու»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".
-
2025-07-28 08:35
Появились новые подробности о 16-летнем подростке, утонувшем в 27 июля Азатском водохранилище.
-
2025-07-28 08:33
По благословению главы Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Микаэла Ачапахяна, 26 июля в Гюмри состоялся крестный ход, приуроченный к празднику Преображения Господня.