Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՔԱՅԼ ԱՐԱ՝ ԴՈՒՐՍ ԱՐԻ «ԻՄ ՔԱՅԼԻՑ»
«Այլընտրանքային նախագծեր խմբի վերլուծաբան Էլինար Վարդանյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցի մի դրույթի՝ Փաշինյանին հումանիտար միջանցք տրամադրելուն։
Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․
«Երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը չի քնել։ Սա վերջին շրջանի համահայկական անքուն գիշերներից մեկն էր, որտեղ մարդիկ ստացան իրենց խեղդող բազմաթիվ հարցերի պատասխաններ։
Բայց ես ուզում եմ կանգ առնել մի դրույթի վրա։
Ռ. Քոչարյանի խոսքի մի պարբերությունը ուղղված էր Փաշինյանին և «Իմ քայլի» խմբակցությանը. Քոչարյանը ձևակերպեց նրանց համար շատ կարևոր՝ անվտանգության և հումանիտար միջանցքի կարևորությունը։
Ես դիմում եմ իշխող խմբակցության գործընկերներին. հանգիստ հեռացեք, ունեք խաղաղ և անցնցում հեռանալու հնարավորություն։ Հանուն Հայաստանի՝ քայլ արա՝ դուրս արի «Իմ քայլից»։
Ձեզ խաբում են, թե խմբակցությունից դուրս գալը դավաճանություն է, ձեզ խաբում են, թե դուրս գալը ձեզ համար վտանգավոր է։
Հարգելի գործընկերներ, թույլ մի´ տվեք, որ Նիկոլը ձեզ խաբի, թույլ մի´ տվեք, որ ձեր միջոցով երկիրը ապակայունացվի, և Նիկոլը լուծի բացառապես իր անձնական հարցերը ձեր հաշվին։
Ուղղակի դուրս եկեք պարտվածի խմբակցությունից և շարունակեք թե´ ձեր խաղաղ կյանքը, թե´ ձեր խաղաղ աշխատանքային գործունեությունը։ «Քայլ արա՝ դուրս արի իմ քայլից»։ Քանի կա հնարավորություն՝ խաղաղ և արժանապատիվ մթնոլորտում լուծել ճգնաժամը, արեք դա։ Բացեք ձեր աչքերը. Նիկոլն արդեն չկա։ Չի կարող Նիկոլի պատճառով Շուշին ու Հադրութը չլինեն, բայց նա լինի իշխանության։
Չեմ բացառում, որ նրա պլաններում ձեր միջոցով երկիրը ցնցումների տանելն է։ Թույլ մի´ տվեք դա անի։ Մեկ անգամ ևս լսեք Քոչարյանի հարցազրույցի՝ ձեզ վերաբերող հատվածը։ Նիկոլին ճանաչելով՝ դուք պիտի որ իմանաք, որ նա կարող է վերջում պարզապես օգտվել առաջարկված նեղ միջանցքից՝ ձեզ բոլորիդ դրսում թողնելով։
Հ.Գ. Ալիևի ստորացումներին որևէ կերպ չարձագանքող Փաշինյանը ամբողջ գիշեր չի քնել և մտածել է ինչ և ինչպես պատասխանել Քոչարյանին։
Հ.Գ.Գ. Փաշինյանն իր խոսքում փորձում է համոզել, 1994-ից եղել են դիվանագիտական ձախողումներ։ Փաստորեն Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ դիվանագիտական ձախողումը կամ ձեռքբերումը պատերազմով է որոշվում։ Փաշինյանն այդպես էլ չի ուզում ընդունել, որ իր դիվանագիտական ձախողումների հետևանքն են եղել պատերազմը, հազարավոր զոհերն ու անհետ կորածները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.