Последние новости

Վանեցյան. «Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է»

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստածը քաղաքական դիակ է, նա որպես քաղաքական գործիչ մահացել է։

«Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, իսկ արդյո՞ք քաղաքական դիակը բարոյական մարդ էր։ Ո՛չ, նա պարզապես մի ֆեյք էր»,–ասաց Վանեցյանը` նշելով, որ այսօր կա միայն ֆեյսբուքյան իրականություն։

Նրա խոսքով`Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը, փոխարենը կառուցելով վիրտուալ Հայաստան, որը չունի սահմաններ, և չկա այդ սահմանները պահելու անհրաժեշտություն։

«Վիրտուալ իշխանությունում տիրող քաոսը տեղափոխվել է մեր պետություն, հետևաբար հանգուցյալն ուղղակի ֆեյք է։ Նա շարքային ստախոս է, ստում էր ամեն օր և ամենուր։ Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես»,–ասաց Վանեցյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ