Իշխան Սաղաթելյան․ Նիկոլը պետք է հեռանա ու վերջ
Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրած լինեինք վեց ամիս առաջ, պատերազմ չէր լինելու, հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, պատերազմի ելքը մեր համար ավարտվելու էր հաղթանակով, եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ», - ասաց նա։
Սաղաթելյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի՝ երկրի ղեկին մեկ օր ավելի մնալը փորձանք է մեր պետության համար։
Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումով հնարավորություն կլինի Հայաստանում հաստատել կայունություն ու համերաշխությոն։
«Նիկոլի հեռացումով հնարավորություն է ստեղծվում պաշտպանել մեր երկիրը, մեր պետականության շահերը, թուրքի առջև ծնկի եկած, ձախողած, թուրքին հանձնված ղեկավարը չի կարղ պաշտպանել մեր ժողովրդի շահերը։ Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք կկանխենք մեր երկրին սպասվող սոցիալ-տնտեսական կոլապսն ու հումանիտար աղետը», - ասաց Սաղաթելյանը։
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումով հնարավորություն կստեղծվի Հայաստանում իրականացնել ազատ ու արդար ընտրություններ։
«Նիկոլը պետք է հեռանա ու վերջ», - ասաց ՀՅԴ ԳՄ անդամը՝ շեշտելով, որ անհնազանդության բողոքի ակցիաների միջոցով իրենց պայքարը պետք է դառնա իրականություն։
Սաղաթելյանի խոսքով՝ նոր իշխանությունը հիմք է դնելու Հայաստանում ազգային իշխանություն ստեղծելու համար։
«Հայ զինվորը չի պարտվել, հայ հրամանատարը չի պարտվել, հայ կամավորը չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել, Հայաստանը չի պարտվել, պարտվել է միայն ու միայն ՀՀ իշխանությունն ու նրա պարագլուխ Նիկոլը, հետևաբար, որպեսզի հայն ուղղի իր ողնաշարը, Նիկոլը պետք է հեռանա և վերջ», - հայտարարեց դաշնակցական գործիչը։
Նա նշեց՝ հավատում է իրենց հաղթանակին։
«Այս պայքարը ավարտվելու է հաղթանակով», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.