Последние новости

Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի մարզերի մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի մարզերի մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարներ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է News.am:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, Արարատի գյւողապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը, Նոյակերտի գյուղապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշենի գյուղապետ Արտակ Գրիգորյան, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը»,- հայտարարեց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով են հանդես եկել Կոտայիք մարզի Աբովյան, չարենցավան քաղաքի քաղաքապետն ու ավագանին և Քասախ համայնքի ղեկավարն ու ավագանին: Հրաժարականի կոչ են արել նաև Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ