Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ՈՒ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ ԵՆ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեծ հաշվով այս պարտությունը հայկական քաղաքական մտքի, ու որպես դրա հետևանք, ազգային կամքի բացակայության արդյունքն էր։
Գլոբալ առումով կար երկու պլան։
Պլան A - Արցախը հանձնվում է Ադրբեջանին, առանց հայերի, ու Հարավային Կովկասը դուրս է բերվում Ռուսաստանի ազդեցության գոտուց, որից հետո Իրանի ու Ռուսաստանի փլուզման երկարատև ծրագիրն է սկսվում։ Սա Արևմտյան պլանն է։
Պլան B - Արցախն, այս կամ այն սահմաններում, մնում է վիճելի տարածք ու ռուսական զորքը տեղակայվում է այնտեղ ու պահում իր ազդեցությունը Հարավային Կովկասում այնքան ժամանակ ,որքան դա հնարավոր է (Արցախի կարգավիճակով, կամ առանց' ոնց ստացվի): Սա ռուսական պլանն է։
Ինչպես տեսնում ենք, Պլան C չկա, որը պետք է լիներ հայկականը։ Պլան C կարող էր լինել մինչ պատերազմը եղած Ստատուս Քվոյի պահպանումը, ինչի համար մեծ ջանքեր ու զարգացման ծրագրեր պետք է իրականացվեին։ Պլան C-ն պետք է գործեր մինչև տարածաշրջանում Մեծ Քրդստանի ստեղծումը, երբ - չգիտեմ, կյանքը ցույց կտար։ Միայն դա է կարող նոր աշխարքաղաքական իրավիճակ ստեղծել։
Մեծ հաշվով Իսրայելը նույնպես նման վիճակում է ու նպաստավոր աշխարհքաղաքական փոփոխություններ է նախաձեռնում։
Ժամանակին Մեծ Բրիտանիան նույնպես դեմ էր իսրայելական պրոյեկտի, իսկ ԱՄՆ-ն տատանվում էր։ Ի հեճուկս նրանց, Ստալինը օգնեց Իսրայելի կայացմանը։ Հրեաները ժամանակին բրիտանական սպաներին էին տեռորի ենթարկում, իրենց նպատակին հասնելու համար։ Իսրայելն իր Պլան C-ով է շարժվում։
Նիկոլն ու «Նոր Հայաստանը» հայկական քաղաքական մտքի ոչնչության գագաթնակետն են, բայց դրանք դատարկ տեղը չեն գոյացել։ Այդ Ոչնչությունը մեր քաղաքական մտքի օրգանական արդյունքն է։
Այսօրվա անորոշությունն ու Ոչնչության կողմից իշխանության դեռևս պահպանման փաստն իր պատճառներն ունի։ Այդ պատճառների մասին արդեն խոսեցինք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.