Ինչ հարցեր քննարկելու համար է Արա Այվազյանը Մոսկվա մեկնում
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնելու։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումների կոորդինացիայի վերաբերյալ հարցեր։
Կարծիքների առարկայական փոխանակում կլինի միջազգային ու տարածաշրջանային թեմայով։ Կքննարկվի 2020-2021 թվականների Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների Խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը։
Առանցքային թեմաներից կլինի Արցախի մասին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրի իրականացման գործնական քայլերը։ Կքննարկվեն հումանիտար աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաարգելափակման հարցերը։
«Կողմերը կանդրադառնան Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծմանը, որը հիմնվել է նոյեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրահանգով։ Կենտրոնի աշխատանքին մասնակցելու է մի քանի տասնյակ ՌԴ նախարարություն, գերատեսչություն ու գործակալություն», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության մեկնաբանությունում նշված է, որ այցը կլինի հայ-ռուսական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակություն։ Այդ երկխոսությունն ուղղված է երկու երկրների հետագա սերտ համագործակցության զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով նոր իրողությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ավարտից հետո, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».