ՀՀ նախագահ․ «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տված գումարը պետք է լինի պարտքի տեսքով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` ՀՀ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Նախագահի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով Արմեն Սարգսյանի տեսակետը։
Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու։
Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ Արմեն Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին։ Սարգսյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ:
«Հետևաբար կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես սփյուռքի մեր հայրենակիցներին սպառիչ տեղեկատվություն տրամադրվի հիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արմեն Սարգսյանը կարծում է, որ հիմնադրամից կառավարությանը տրամադրած գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով:
Նրա խոսքով` կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.