Լոռու մարզպետը՝ 2,5 տոննա օգնության՝ իր ու իր բարեկամների նկուղներում լինելու մասին
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հերքում է մամուլում տեղ գտած լուրերն ան մասին, թե Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա օգնությունն իր ու իր բարեկամների նկուղներում է։
«Բեռը ներկրվել է Գերմանիայից՝ որպես հումանիտար բեռ: Ներկրողը բեռից հրաժարվել է հօգուտ պետության և բեռն ընդունվել է Լոռու մարզպետարանում որպես հումանիտար»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը։
Ըստ նրա՝ ներկրողը բազմիցս բեռն իրեն վերադարձնելու փորձեր է արել, ինչն ինքը թույլ չի տվել՝ պնդելով, որ բեռը պետք է բաժանվի կարիքավորներին։
«Բեռի զննությունից պարզվել է, որ մեծ մասը հումանիտար համարվել չի կարող, քանի որ եղել են այնպիսի իրեր, որոնք հումանիտար բեռ համարվել չեն կարող, օրինակ, թանկարժեք սպասք, ժամացույց, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր», - նշեց մարզպետը։
Անդրեյ Ղուկասյանն ասաց, թե այս սուտ լուրը տարածելով՝ փորձում են շեղել ուշադրությունը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։
«Ոստիկանությունն արդեն զբաղվում է այս դեպքով՝ ապրանքների անհամապատասխանության հայտարարագրի և հոգեմետ դեղերի մասով», - նշեց Լոռու մարզպետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.