Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո է տրամադրել արցախցիներին օգնելու նպատակով
Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել Գեղարքունիքի մարզում ապաստանած արցախցիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից, այս մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին հատուկ նամակով ծանուցել է Իզերի դեպարտամենտալ խորհրդի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, միաժամանակ հավաստիացնելով, որ շարունակվելու են 2019 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև վերահաստատված ծրագրերի իրագործումը՝ կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում։ Պատասխան նամակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է իր երախտագիտությունը և պատրաստակամությունը՝ Իզերի դեպարտամենտի հետ համագործակցությունը շարունակելու համար։
«Հարգելի պարոն Ժան-Պիեռ Բարբիե, գոհունակությամբ ու խորին երախտագիտությամբ ընդունեցի Ձեր և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի զորակցությունը, որն արտահայտվել է ինչպես ոգևորող խոսքերով, այնպես էլ՝ դրամաշնորհային աջակցության տեսքով։ Չափազանց ծանր են պատերազմի պատճառով մեզ հասցված վերքերը, սակայն դրանք արագ հաղթահարելու ճանապարհներ են գտնվում, երբ ի հայտ են գալիս բարի կամքի ու մարդասիրության նման մոտեցումներ։ Իզուր չի ասված, որ իսկական բարեկամությունը ավելի լավ դրսևորվում է նեղության պահին։ Համոզված եմ, որ տարիների մեր համագործակցությունը ոչ միայն կունենա հուսալի շարունակություն, այլ նաև իր նպաստը կբերի մեր մարզի զարգացմանը, աղետալի պատերազմից տուժած և Գեղարքունիքի մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների կենսական խնդիրների հաղթահարմանը։
Մեր հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին Իզերի դեպարտամենտի կողմից ցուցաբերած աջակցությունը մեզ միայն հուսադրում է, տրամադրում ստեղծարար աշխատանքի: Գեղարքունիքի մարզի բնակչության, մարզում ապաստանած արցախցիների և անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում նման մարդասիրական ձեռնարկի համար, վստահեցնելով, որ տրամադրված դրամաշնորհային աջակցությունը կունենա հստակ հասցեականություն և արդյունավետորեն կծառայի իր նպատակին»,-գրված է մարզպետի պատասխան նամակում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: