Հրապարակախոս. Փաշինյանը մեղավոր է Արցախում պարտության համար
Հայաստանը պարտվել է Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում, ընդ որում՝ պարտվել է ոչ թե 2020 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին՝ ղարաբաղյան հակամարտության թեժ փուլում, այլ շատ ավելի շուտ՝ 2018 թվականի մայիսին։ ՏԱՍՍ-ի հարթակում տեսակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Գասպարյանը։
Գասպարյանի կարծիքով ՝ իշխանության գալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները «սկսել են կործանել այն ամենը, ինչ հնարավոր է», այդ թվում ՝ տեղեկատվական անվտանգությունը։ Իսկ Ղարաբաղում պատերազմի ընթացքում պայմանականորեն ադրբեջանական 8 նորությունների դիմաց Հայաստանից 2 նորություն էր տրվում։ Հայաստանի իշխանությունները մարտական գործողությունների ժամանակ անգամ չեն կիրառել տեղեկատվական դիմակայության այնպիսի կարևորագույն գործիք, ինչպիսին ռազմական գրաքննությունն է։
Միաժամանակ Գասպարյանը վտանգավոր է համարում մեղքը մեկ մարդու վրա բարդելու փորձերը։ Նրա խոսքով ՝ այսօր ընդդիմադիր դաշտն ու տեղեկատվական օրակարգը լրացրած շատ ուժեր իրենք են ժամանակին ծափահարել ներկա իրավիճակին հանգեցրած որոշումներին։ Եվ եթե նրանք կարծում են, որ մարդկանց հիշողությունը կարճ է, ապա խորապես սխալվում են։
«Կներեք, բայց պատերազմի նման բաղկացուցիչ մասերով կարելի էր միայն պարտվել... Ինձ ընդհանրապես թվում է, որ Հայաստանում մինչև վերջ իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ է տեղի ունեցել։ Սա ռազմական պարտություն չէ, սա ազգային նվաստացում է, որի համար շատ մարդիկ են մեղավոր։ Իսկ մեկի ներկայիս որոնումը մեզ կբերի 2018 թվականի մայիս ամսվա վիճակին», - նշել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.