Ռուսաստանցիների մեծամասնությունը հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին
Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությամբ: Այս մասին վկայում են Հանրային կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի տվյալները, որոնք երկուշաբթի ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ին և նոյեմբերի 13-ին, որին մասնակցել է 18 և ավելի մեծ տարիքի 1,6 հազար մարդ:
Ռուսաստանցիների զանգվածային գիտակցության մեջ «Ճակատամարտ Ղարաբաղի համար» կլոր սեղանի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին հետևում է ռուսաստանցիների 72 տոկոսը, տարածաշրջանում իրադարձություններով ընդհանրապես չի հետաքրքրվում հարցվածների 26 տոկոսը:
Հարցին՝ ո՞վ է հրահրել հակամարտության սրումը, ռուսաստանցիների 33 տոկոսը պատախանել է՝ երկու կողմերը, 36 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ընդ որում՝ 5 տոկոսը համարում է, որ Հայաստանը, 12 տոկոսը՝ Ադրբեջանը, 6 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 5 տոկոսը՝ Թուրքիան:
ՀԿՀՀՌԿ ղեկավար Վալերի Ֆյոդորովը տարածաշրջանում ռուսաստանցիների ուշադրությունը բնորոշել է որպես «շահագրգռված հեռավորության պահպանում»: Ընդ որում, նրա խոսքով, դրական զզգուցումներ են դիտվել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը չի մտել ռազմական հակամարտության մեջ:
Կնքված խաղաղ համաձայնագրից օգուտ են ստացել երկու կողմերը, կարծում է ռուսաստանցիների 41 տոկոսը: Հարցվածների կարծիքով՝ խաղաղ համաձայնագիրը կնքելու գործում հիմնական դեր է խաղացել Ռուսաստանը (64 տոկոսը), 16 տոկոսի կարծիքով՝ երկրորդական:
Ռուսաստանցիների 39 տոկոսի կարծիքով՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ կզարգանա, այլևս պատերազմ չի լինի: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 10-րդը (12 տոկոսը) կանխատեսում է մոտակա ժամանակում ռազմական գործողությունների վերսկսում, 31 տոկոսը կարծում է, որ պատերազմ կլինի, բայց ավելի ուշ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».