Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԱՆԻԾՅԱԼ Է ԴԱՐՁԵԼ, ԸՍԿ ԴՐՍՈՒՄ՝ ՀԵԳՆԱՆՔԻ ԱՌԱՐԿԱ
Ինքնասիրությունը դավադիրի մոտ գրավ թողնելու հաշվին արտգործնախարար դարձած անձն իր առաջին այցի ընթացքում Մոսկվա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սրա նմաններով Հայաստանի պետականությունն արժանապատիվ ապագա ունենալ չի կարող։
Բավարար է միայն ընդգծել, որ իր ռուսաստանյան գործընկերն առաջին նախարարական այցի առիթով այդպես էլ գոնե կեսբերան սրան չշնորհավորեց։
Ռազմագերիների հաշվին թե սա, թե սրա շեֆը բացառապես փիար են անում, ի վիճակի չլինելով լուծել մեր թե ողջ մնացածների, թե նահատակվածների հարցերը։ Հիշեցնեմ, օրինակ, որ ԱԳ նախարարն օրերս ԱԺ-ում հայտարարել էր, որ ԱԳ-ն չի զբաղվում ռազմագերիներով (!)։
Սրանց էժանագին հայրենասիրական ճառերը դրսում զրո են, հատկապես, երբ հիշում ենք, որ սրանց անգործության պատճառով միջազգային և ՈՉ ՄԻ կառույց առ այսօր այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի հանդեպ և Թուրքիայի ուղղակի ներգրավումը։
Սեփական ժողովրդին ազգային աղետի հասցրած իշխանությունը երկրի ներսում անիծյալ է դարձել, ըսկ դրսում՝ հեգնանքի առարկա։
Դրա ամենավառ ապացույցն էր, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսելով ՄԽ համանախագահների ժամանակին առաջարկած հիմնարար սկզբունքների և նոյեմբերի 9-ի հայտարարության համեմատության մասին, փաստացի ընդգծեց, որ գործող դավադիր ոհմակի պատճառով և ամսի 9-ի խայտառակության հետևանքով կարգավորման տիրույթից դուրս են մնացել հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, բայց գումարվել է բուն նախկին ԼՂԻՄ տարածքի մոտ 50%-ի կորուստը, ներառյալ Շուշին, և հատուկ կոմունիկացիա դեպի Նախիջևան։
Նզովքի ենթարկվեք դուք, ազգադավ ստահակներ։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).