Последние новости

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Երևանը հույս ունի, որ Բաքուն չի խափանի գերիների փոխանակման գործընթացը

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ փոխանակել ռազմագերիներին «բոլորը բոլորին» սկզբունքով և Բաքվի նման դիրքորոշման հույս ունի: Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը:

«Մարդասիրական հարցերի համատեքստում առաջնահերթ է ռազմագերիների և ձերբակալվածների անհապաղ և անվերապահ փոխանակումը: Մենք պատրաստակամություն ենք հայտնում փոխանակում անցկացնել «բոլորը բոլորին» սկզբունքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը չի խափանի գործընթացը»,-նշել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ