Ադրբեջանցիները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումն անպատիժ է մնալու. նոր զեկույց
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:
Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 07:37
Глава ЛНР Леонид Пасечник сообщил, что вся территория Луганской Народной Республики полностью освобождена.
-
2025-07-01 07:35
По факту демонтажа плакатов с изображением Самвела Карапетяна представлено сообщение о преступлении.
-
2025-07-01 07:32
Опубликовано письмо активиста «Священного движения» Миграна Махсудяна из УИУ «Вардашен».
-
2025-07-01 07:25
В Азербайджане задержали сотрудницу российского видеоагентства Ruptly, сообщает РИА Новости.