Последние новости

Արամ Ա Կաթողիկոսը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պահանջում է այս ահավոր ողբերգության համապարփակ ու հստակ հաշվետվությունը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ։ Հայրապետի կոչը հրապարակվել է Կիլիկիայի Հայոց թեմի Facebook–ի էջում։

«Հայ ժողովուրդը խոր տագնապի մէջ է. պարտված լինելու հոգեվիճակը մեզ անորոշության ու հուսահատության է մատնել։ Մմեր զավակների արյունով կերտած ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրեցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրության թուրք-ադրբեջանական բանակի դեմ։ Կորսնցրեցինք նաև մեր ազգային արժանապատուությունը ու հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ ու գաղթականներ։ Աշխարհում չկա մի հայ, որ ազգին մեծ կորուստի տառապանքը չապրիր։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում»,–գրված է կաթողիկոսի ուղերձում։

Արամ Ա-ն նշում է, որ ազգը գտնվում է անորոշության մեջ։ Նա նկատում է, որ մեր ժողովուրդի զավակները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրենց արդար բողոքն ու ընդվզումն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության փաստաթուղթի նկատմամբ, որն Արցախի կողքին նաև վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը։ «Փաստորեն, Հայաստանը նմանվել է ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավի»,–գրեկլ է նա։

Կաթողիկոսն ընդգծել է, որ ճակատագրական այս պահին, մեր ժողովուրդին միասնականությունն ավելի քան հրամայական է։ «Հեռու պետք է մնանք բևեռացումներ առաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողության ոգին սերմանող մոտեցումներից ու արարքներից։ Մեր ժողովուրդին ներքին միասնականությունը ու հավաքական կամքը երաշխիք պետք է դառնան վաղվա հզոր Հայաստանի ու Արցախի համար»,–ասել է նա։

Նա նշել է, որ այս սկզբունքներով ու հանձնառություններով շուրջ երկու տարի առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի իշխանության ղեկը։ «Ներկա ճգնաժամային պայմաններում կոչ ենք անում, որ նույն սկզբունքներն ու հանձնառությունները ստանձնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով, նոր վարչապետ ընտրելու։ Մենք սպասում ենք, որ նոր վարչապետի գլխաւորությամբ կազմված անցումային կառավարությունը Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ շուտափոյթ կազմակերպի։

Կ’աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Իր երկնային թագաւորութեան մէջ ընդունի մեր նահատակները, վիրաւորներուն շուտափոյթ ապաքինում, գերիներուն վերադարձ ու սգաւոր ընտանիքներուն մխիթարութիւն պարգևէ, և մեր ազգն ու հայրենիքը հեռու պահէ ամէն տեսակ չարէ ու չարիքներէ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ