Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՐՑԱԽԻՆ ՈՒ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մարդ չգիտի՝ կատաղի՞ Նիկոլի աթոռակռվի համար լկտիության և ցինիզմի աստիճանից, թե՞ զարմանա հասարակության ցանկացած խայծ կուլ տալու չդադարող պատրաստակամությունից։ Այս համազգային խայտառակությունը, որ սկսվել է նոյեմբերի 9-ից, ոչ մի րոպե չի դադարում։ Ավելին, ստանում է այլանդակ նոր դրսևորումներ։ Ահա դրանցից մի քանի ամենաակնառունները։
Նկատե՞լ եք, որ այլևս ոչ ոք Նիկոլից չի պահանջում զբաղվել ռազմագերիներով։ Մարդիկ ձեռքերը լվացել են Նիկոլից։ Այն դարձել է հասարակական շարժում, Ռուսաստանի ամենօրյա բրիֆինգների թեմա, Պուտին-Ալիև հեռախոսազրույցների պատճառ։ Բոլորը զբաղվում են ռազմագերիներով, բացի Հայաստան պետությունից և Հայաստանի իշխանությունից՝ ի դեմս վիժվածքի։
Ձեր կարծիքով՝ սա պատահակա՞ն է։ Ամենևին ո՛չ։ Սա հենց այն է, ինչին ձգտում էր Նիկոլը ու ինչին հասավ՝ հերթական անգամ հասարակությանը գցելով իր թակարդը։ Ռազմագերիների փոխանակումը, որի պատասխանատուն միայն ու միայն Նիկոլն է, այսօր չկա նրա օրակարգում։ Նիկոլն այնպես արեց, որ իրենից որևէ բան չակնկալեն։
Բայց այս պատմությունն ունի ավելի այլանդակ շարունակություն։ Նիկոլն այսօր զբաղված է ավելի մեծ դավաճանությամբ։ Երևանն ու Բաքուն հայտարարեցին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակումը։ Իրականում սա սոսկալի մեծ խաբեություն է։ Նիկոլը չի համաձայնել ռազմագերիների փոխանակման։ Նա համաձայնել է հայ գերիներին փոխանակել Արցախում գերեվարված սիրիացի վարձկանների հետ։ Ավելին, Նիկոլը համաձայնել է Ադրբեջանին հանձնել նաև 2014 թվականին ձերբակալված ադրբեջանցի մարդասպաններին։
Հիշեցնեմ, որ արդեն 6 տարի Հայաստանը կտրականապես մերժում էր այդ մարդասպաններին որևէ ձևով փոխանակել։ Իսկ հիմա փաստորեն Ադրբեջանին նորից զիջում է։ Նորից հանձնում է։ Այս անգամ մարդասպանների։
Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին։ Նա հանձնում է սիրիացի վարձկաններին, որոնց վրա միջազգային մարդասիրական իրավունքը չի տարածվում, և որոնք Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների կենդանի ապացույցն են։ Այդ վարձկանները մեզ պետք են հետագայում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ և բանաձևեր անցկացնելու համար։ Մինչդեռ հանձնելով այդ վարձկաններին՝ Նիկոլը Հայաստանին զրկում է իր գլխավոր հաղթաթղթերից և օգնում է Ալիևին մաքրել իր պատերազմական հանցագործությունները։
Ճիշտ հասկացեք. ես հոգով-սրտով կողմ եմ ցանկացած փոխանակման, որ մեր տղաները հետ գան։ Դա մեր համար պատվի հարց է։ Ու Հայաստանում ու Արցախում պահվում են բավականաչափ գերիներ 1-1 ձևաչափով փոխանակման համար։ Բայց այս վիժվածքը դա չի անում։ Նա գերիների փոխանակումն օգտագործելու է հերթական անգամ Հայաստանին, Արցախին ու համայն հայությանը կրկին դավաճանելու համար։ Նա օգնում է Ալիևին փոշիացնելու հայկական կողմի բոլոր փաստարկները։ Նա սրբագրում է Ադրբեջանի հաղթանակը։ Եվ հիմա, խաղալով մեր բոլորի հույզերի հետ, իրականում ծածուկ, բոլորից գաղտնի, իրականացնում է իր հերթական ստոր դավաճանությունը։ Նիկոլը նույնիսկ պատերազմից հետո խաղում է մեր տղաների ճակատագրի ու բոլորիս ապագայի հետ։
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-10 09:16
Пашиняну позволено все, потому что он сегодня фактически является реализатором большого геополитического плана по экспорту Южного Кавказа на Запад, сказал 168.am политолог Грант Мелик-Шахназарян, подчеркнув, что народ должен начать уличную борьбу, чтобы остановить действия властей, а от оппозиции потребовать, чтобы она выполнила свою часть работы. Публикацию полностью приводим ниже.