Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը կոչով դիմել է Արման Թաթոյանին
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի ուշադրությունն էհրավիրում ՀՀ ոստիկանության կողմից այսօր խաղաղ հավաքներ անցկացնող տասնյակ քաղաքացիների նկատմամբ պետական հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառման, ապօրինի վարչական ձերբակալությունների և անհամաչափ ուժի կիրառման փաստերի վրա:
«Բազմաթիվ խաղաղ ցուցարարներ և հավաքների մասնակիցներ այժմ անհիմն գտնվում են ՀՀ Ոստիկանության տարբեր բաժիններում և բաժանմունքներում, սահմանափակված են նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
ՀՀ ոստիկանություն կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործողությունները խախտում են «Ոստիկանության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ և դրույթներ` դրանով իսկ ոտնահարելով Սահմանադրության և իրավական պետության ոգին, ինչն անընդունելի և խիստ դատապարտելի է։
Կոչ ենք անում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները ապօրինությունների կանխման և արձանագրման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության ապահովման համար»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).