Սուրեն Մուրադյան․ Պահանջում ենք վարչապետի և կառավարության հրաժարականը
Էջմիածնի ավագանու անդամ Սուրեն Մուրադյանը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ողջ կառավարության հրաժարականը: Նրա խոսքով՝ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել սպասվող աղետը: Այդ մասին Մուրադյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Պատերազմի առաջին օրերից մենք միասնական կերպով արժանապատիվ կռիվ ենք տվել ինչպես ճակատում, այնպես էլ թիկունքում։ Հայրենիքի համար այս ճակատագրական օրերին բազմաթիվ հարցեր մինչ այժմ մնացել են անպատասխան և չլուծված։ ՀՀ սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են: Հայաստանի ու Արցախի համար այս վճռորոշ պահին պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն», - նշել է նա՝ ավելացնելով, որ մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, գերիներ, անհետ կորածներ և բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին։
Ըստ ավագանու անդամի՝ մինչև հիմա ոչ մի հարց չի լուծվել պետական մակարդով, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված.
«Յուրաքանչյուր րոպեն արժևորելով՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնց արդյունքում նոր անդառնալի հետևանքներ չունենանք։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպասվող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության: Ուստի այսօրվա հապաղումը կարող է դառնալ վաղվա անդառնալի աղետի սկիզբը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.