Последние новости

Սյունիքը նոր մարզպետ ունի

Մելիքսեթ Պողոսյանը, ով զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, նշանակվել է Սյունիքի մարզպետ, տեղեկացնում է Newsarmenia.am։

Համապատաասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Ավելի վաղ Փաշինյանը Մելիքսեթ Պողոսյանին ազատել էր Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3–ին ընդունեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականը, ով նոյեմբերի 30–ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

 ԶԼՄ–ներում հրապարակված հայտարարության մեջ նա նշել էր. «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ (խոսքը Արցախի հարցով հայտարարության մասին է, խմբգր)»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ