Последние новости

ՄԻՊ. Բերման ենթարկվածներից 4-ի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է գործադրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաների մասնակիցներից 4-ի հանդեպ ոստիկանները անհամաչափ ֆիզիկական ուժ են գործադրել։ Այս մասին գրում է Մարդու իրավունքների պաշտպանը։

«Արձանագրվել է անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու 4 դեպք, որոնցից 2-ը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումների հիման վրա, իսկ մյուս 2-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում», – ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ըստ ՄԻՊ–ի` ոստիկանները անհամաչափ ֆիզիկական ուժ են գործադրել չորս քաղաքացիների նկատմամբ նրանց փողոցից բերման ենթարկելիս, ոստիկանական մեքենա նստեցնելիս, ինչպես նաև հենց մեքենայում։ Չորս դեպքերից մեկի վերաբերյալ ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն:

Նշվում է, որ բաժիններում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ որևէ բողոք կամ վատ վերաբերմունքի դեպք չի արձանագրվել:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ