Последние новости

Հայաստանում մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են, որոշ մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Իսկ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Կոտայքի, Դիլիջանի, Ճամբարակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ուշիից դեպի «Տառեր» կոչվող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Երևան-Սևան ավտոճանապարհի 27-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով Վրաստանի կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ՌԴ-ի կողմից դեկտեմբերի 8-ի ժամը 11։00-ից սկսած բաց է միայն թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ է բեռնատարների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ