Wargonzo․ Ռուս օդաչուները զոհվել են ծրագրված հարձակման կամ ռազմական սադրանքի արդյունքում
«Հաշվի առնելով, որ Ми-24-ը թռել է Էրեբունի ավիաբազայի ռուսասական սեկտորից, որից ցանկացած թռիչք նույնիսկ խաղաղ ժամանակ դիտարկվում է ռադիոլոկացիոն, ինչպես նաև թուրքական կողմի՝ Արարատ լեռան վրա տեղակայված օպտիկական համակարգերով, տարօրինակ է ենթադրել, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը տեղյակ չի եղել, թե հատկապես ո՞ր օդանավն է լքել ռազմական օդանավակայանը»,-այս մասին բարձրաձայնում են Wargonzo նախագծի անդամները, անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցմանը, որի ոչ պատահական լինելու մասին հայտնել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լենկովը։
Բացի այդ, ՊՆ-ում wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ծառայություններն ամբողջ երթուղու ընթացքում հետևել են ուղղաթռին և ՄԻ-24-ը խոցվել է խոցման գոտուց դուրս գալուց երկու-երեք վայրկյան առաջ:
«Այսպիսով, ռուս օդաչուները զոհվել են ոչ թե «դժբախտ պատահարի» հետևանքով, այլ ադրբեջանա-թուրքական հրամանատարության կողմից կազմակերպված, ծրագրված հարձակման կամ ռազմական սադրանքի արդյունքում։ Չէին կարող չիմանալ, թե հատկապես ինչ շարասյուն է ուղեկցել ՌԴ օդատիեզերական Ми-24-ը: Այդ կապակցությամբ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը կրկնակի ցինիկ է թվում»,- գրել են նախագծի տելեգրամի ալիքում, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.