Последние новости

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը կսկսի մարտի 23-ին

Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը կքննի 2021 թվականի մարտի 23-ին։

Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը:

Գործի դատաքննությունը կմեկնարկի ժամը 11։00-ին, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ