Ադրբեջանցիները գնումներ են անո՞ւմ Ասկերանի խանութներից
Բնակիչները շատ են խոսում, այն մասին, որ ադրբեջանցիներն անարգել ելումուտ են անում Արցախի Ասկերանի շրջանի խանութներ և գնումներ կատարում։ Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը։
Նշենք, որ «Իրավունք» օրաթերթը, հղում անելով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շմիրյանին, գրել էր, որ ադրբեջանցիները Ասկերանի գյուղերի խանութներից առևտուր են անում:
«Ոչ միայն Ասկերանում, այլև Ստեփանակերտում կան նման լուրեր։ Երեկ էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական մեքենաները եկան Ասկերանի միջով անցան»,–ասաց Մանգասարյանը` կարծիք հայտնելով, որ դա հավանաբար եռակողմ հայտարարության` տրանսպորտային ուղիների ապարգելափակման շրջանակում է արվում։
Մանգասարյանի խոսքով` փորձում են այնպես անել, որ իրենց բնակիչների և ադրբեջանցիների միջև անհատական մակարդակով շփում չլինի, եթե ինչ–որ խնդիր է լինում` տեխնիկա են թողել և այլն, դրանք փորձում են խաղաղապահների միջոցով լուծել։
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության արդյունքում Ասկերանի շրջանի 8 գյուղեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ասկերանը հայտնվել է նոր սահմանի անմիջական հարևանությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.