Ասկերանի Փառուխ գյուղը զրկվել է գլխավոր ճանապարհից
Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը Աղդամի շրջանն Ադրբեջանին հանձնելուց հետո զրկվել է գյուղ տանող գլխավոր ճանապարհից։
«Թուրքերը եկել են, ճանապարհով կանգնել, ասում են՝ մերն է։ Սովետի ժամանակով երբ սահմանը կար, ճանապարհի տակն էր իրենցը, ոչ թե ճանապարհը, բայց հիմա վերևն էլ են կանգնած, ճանապարհին էլ, փակել են։ Հենց Աղդամը հանձնելու օրվանից եկել, փակել են»,- News.am-ի հետ զրույցում նշեց Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը։
Փառուխ հասնելու համար գյուղացիներն օգտագործում են անտառի միջով անցնող մեկ այլ ճանապարհ, որը, սակայն, քանդված վիճակում է։
«Մի թեթև սարքել ենք, բայց ամեն ավտո չի կարում գնա գա, ցեխ է։ Հիմա տեխնիկաները բերել ենք, որ վերանորոգենք»,- նշեց գյուղապետը։
Փառուխն այժմ շուրջ 500 մետր է հեռու ադրբեջանական սահմանից։ Համայնքապետի խոսքով՝ գյուղացիներն անհանգստանում են իրենց անվտանգության համար և այդ պատճառով պատերազմից հետո գյուղ չեն վերադարձել։
«82 բնակիչ ունեինք, հիմա 3 հոգի է ապրում՝ ամեն ընտանիքից մի հոգի, այն էլ անասուններին տեր կանգնելու համար»,- նշեց գյուղապետը։
Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանին է հանձնվել նաև Աղդամի շրջանը։ Մի քանի օրվա ընթացքում պարզ էր դարձել, որ հանձնվելու են նաև այժմյան Մարտակերտի շրջանի 7 գյուղ, որոնք ժամանակին եղել են Աղդամի շրջանում։ Դրանք հանձնելուց հետո է, որ Փառուխ գյուղը դարձել է սահամանմերձ։ Փառուխ գյուղի հարևանությամբ Խրամորթ գյուղն է, որի միջով էլ անցնում է Փառուխ տանող գլխավոր ճանապարհը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.