Յակով ԿԵԴՄԻ. ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԳՆԱԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Հայերը հրեաներ չեն, այս ժողովուրդը ձևավորվել է և գտնվում է այլ պայմաններում: Բանն այն է, որ երկրում ավելի քիչ հայեր են ապրում, քան արտերկրում: Ավելին, Հայաստանում չկա այնպիսի հայեցակարգ, որը հայտնվել է Իսրայելի կազմավորման ժամանակ, այսինքն՝ վերադառնալ Իսրայել:
Այս մասին «Սոլովյով LIVE»-ի եթերում հայտարարել է իսրայելական «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին: Ըստ նրա, երբ վերստեղծվեց հայկական պետությունը, այն չվերածվեց մագնիսի և չձգեց ամբողջ աշխարհի հայերին, ովքեր կարող էին իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ: «Ես նկատի ունեմ նրանց անձնական և մտավոր ներուժը, որոնք այլ երկրներում ապրելու արդյունք են: Սա է հիմնական պատճառը: Իսրայելում այժմ բնակվում է 9 միլիոն մարդ, և ամենաշատ հրեական բնակչություն ունեցող երկիրն է: 1948-ին, երբ մենք հռչակեցինք մեր անկախությունը, մեր երկրում ապրում էր 500 000-ից մի փոքր ավելին: Բայց հետո այլ երկրներից հրեաներ սկսեցին գալ այստեղ և մինչ օրս գալիս են: Ցավոք, Հայաստանում իրավիճակն այլ է: Միջազգային իրավիճակը նույնպես ազդում է: Մենք (հրեաները) դա առավել արդյունավետ օգտագործեցինք, և երբ մեզ պետք էր որոշում կայացնել, մենք կայացնում էինք այն:
1947-ին ստեղծվեց հազվագյուտ իրավիճակ, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի շահերը համընկնան: Մենք դրանից օգտվեցինք, չնայած այս իրավիճակը տևեց մեկ տարուց պակաս: Մենք կարողացանք փոխզիջման գնալ և համաձայնեցինք պետությանը այն սահմաններով, որը տրամադրել էր ՄԱԿ-ը։
1948-ին մեզ հաջողվեց ստեղծել արդյունավետ Զինված ուժեր, ոչ ոք մեզ համար չպայքարեց: Սա այն իրավիճակը չէ, որ Հայաստանում էր 1921թ.։ Այն ժամանակ Հայաստանի ղեկավարությունը սխալ որոշում կայացրեց և անիմաստ պատերազմի մեջ մտավ Թուրքիայի հետ՝ չունենալով հաղթելու որևէ հնարավորություն: և միայն օգնության հասնելու Լենինի որոշումը շատ բան վերադարձրեց Հայաստանին»,- ասել է փորձագետը: Նա նշել է, որ Հայաստանը, որպես պետություն, այնուամենայնիվ կայացել է ԽՍՀՄ-ի շրջանակներում, և անկախություն ձեռք բերելուց հետո երկիրը չի կարողացել ստեղծել ազգային արժեքներ, որոնք անհրաժեշտ էին ժողովրդին: «Հայաստանն իր ամենամեծ բարգավաճմանը, որքան էլ տարօրինակ թվա, խորհրդային իշխանության տարիներին հասավ: Այսօր Հայաստանը քաղում է հենց այս պտուղները: Պարզվեց, որ նա ի վիճակի չէր բյուրեղացնել ամենաարդյունավետ և արժանի պետական վերնախավն ու ուժը, որն ունակ է լուծել խնդիրները Հայաստանում: Մեզ մոտ ևս քննադատում են իշխանություններին, բայց Հայաստանում իրավիճակը շատ ավելի բարդ է: Մեր կառավարությունը լուծում է խնդիրները, Հայաստանում իշխանությունները դրան ընդունակ չեն: Հայաստանում բնակչությունը կանգնում է նույն փոցխի վրա՝ չգտնելով զարգացման ճիշտ ուղին՝ պետությունն ամրապնդելու և այն հայ ժողովրդի կենտրոն դարձնելու համար, մինչդեռ մենք դա արել ենք: Քաղաքականությունը փոխզիջման գնալու ունակություն է: Մենք փոխզիջումների գնացինք, իսկ հայկական ղեկավարությունն անընդհատ հրաժարվում է ողջամիտ փոխզիջումից և գնում է այլ ճանապարհով:
Բայց այսօր Հայաստանը գտնվում է զարգացման նոր ուղի գտնելու փուլում: Եվ եթե այս հնարավորությունը ճիշտ օգտագործվի, անցյալի սխալները հնարավոր կլինի շտկել:
Կովկասում և Անդրկովկասում իրավիճակը հայ ժողովրդի համար շատ անբարենպաստ է: Մի կողմից կա Թուրքիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Ես չեմ նշում Վրաստանը, քանի որ խորհրդային ժամանակներից այս երկու պետությունների միջև սեր չկա: Այն, որ այժմ Բաթումն այժմ հայկական քաղաք չէ, մեղավոր է 1920-ի Հայաստանի ղեկավարությունը, քանի որ ժամանակին նա չլսեց Լենինին: Կարևոր է, երբ կրիտիկական պահին երկրում կա մարդ, որը կարող է ճիշտ որոշում կայացնել: Իսրայելում այդպիսի մարդ եղել է: Եվ, հետևաբար, մենք ունենք այսպիսի արդյունքներ: Հայաստանը հնարավորություն ունի սկսելու զարգացման ողջամիտ ուղի: Հայ ժողովուրդն ունի իր տաղանդները, բայց պետք է, որ դրանք բացահայտվեն»,- հավելեց Կեդմին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.