Փաշինյանի աջակիցները սպառնում, թիրախավորում և փորձում են ճնշել ընդդիմությանը միացած եզդիներին
Հայաստանի գործող իշխանությունները կամ իրենց հետ առնչվող ու աջակցող խմբերը շարունակում են թիրախավորել հանրային տարբեր խմբերի, ովքեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին հայտարարություն են տարածել «Սարհլդան» նախաձեռնող խմբի անդամները, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Օրերս մի խումբ եզդի երիտասարդներով հայտարարեցինք «Սարհլդան» նախաձեռնության հիմնադրման մասին։ Մեզ հետ կապվում են բազմաթիվ եզդիներ, ովքեր պնդում են, որ իշխանության աջակիցները փորձում են ճնշումներ բանեցնել իրենց վրա։
Մեզ հետ կապ հաստատած քաղաքացիներից մեկը պնդում էր, որ իշխանության աջակիցներից մի քանիսը հայտարարել են, որ «եզդիներն իրավունք չունեն պահանջել Հայաստանի կառավարության հրաժարականը»։
Մեկ այլ դեպքում, Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտ Գրետա Ալեքսանյանը ֆեսյբուք սոցիալական ցանցում «Եզդիների կողքին» անվամբ գրանցված էջով ուղիղ եթերի ընթացքում ընդդիմությանը միացած եզդիների հայտարարությունը, եզդիական դրոշի հանրահավաքում հայտնվելը որակում է, որպես «Հայաստանի պառակտման գործընթաց»։ Ավելին, եզդիների՝ այս դեպքում մեր, քաղաքական հայտարարությունը գնահատում է, որպես հայ-եզդիական բարեկամությանը վնասելու փորձ։ Ընդ որում նա խեղաթյուրում է իրականությունը և «Սահլդան» նախաձեռնության հայտարարությունը ներկայացնում է, որպես ամբողջ համայնքի անունից արված հայտարարություն։
Իշխանական որոշ շրջանակների հետ աֆիլացվող այս անձի ուղիղ եթերի գրառումներում կան տասնյակ վիրավորական գրառումներ ուղղված «Սարհլդան» նախաձեռնության անդմաներին։ Ավելին, Գրետա Ալեքսանյանն ինքն էլ ընդդիմությանը միացած եզդիներին որակում է, որպես «5000 դրամանոցներ», այսպիսով թիրախավորելով ընդդիմադիր հայացքներ ունեցող եզդի քաղաքացիներին և վիրավորելով նրանց արժանապատվությունը։
Այս ընթացքում կեղծ էջերով սոցիալական ցանցերում թիրախավորվում են բոլոր այն եզդիները, ովքեր միացել են ընդդիմությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փորձ է արվում նաև սադրանքներ հրահրել, որպեսզի նախաձեռնության անդմաները ոչ օրինական քայլերի գնան։
Այս օրերին մենք նաև տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները փորձում են վարկաբեկող տեղեկություններ գտնել «Սարհլդան» նախաձեռնության անդամների վերաբերյալ, որոնք ըստ ամենայնի պետք է օգտագործվեն նրանց դեմ սոցիալական ցանցերում։ Ելնելով այս իրավիճակից իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման գործողություններից, չփորձել ճնշել հանրության արդար բողոքը և որ ամենակարևորն է հանրային տարբեր խմբերի չթշնամացնել միմյանց հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.
-
2024-04-26 06:24
Ряд общественных организаций выступили с совместным заявлением по поводу насилия, совершенного правоохранителями в отношении представителя газеты «Аравот» в Тавушской области.