Արցախի ՄԻՊ․ 44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը հայ զինվորն էր
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նաև անկախության ու սահմանադրական հանրաքվեների օրերը: Դա նշանակում է, որ Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է՝ հենված համամարդկային ու ազգային արժեհամակարգի ու երազանքների վրա:
2020 թվականի դեկտեմբերի 10-ը Արցախը դիմավորում է ծանրագույն մարտահրավերների առկայության պայմաններում՝ ուղղված նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ: 44 օր շարունակ աշխարհը փաստացի միջազգային անտարբերության ու անգործության պայմաններում ականատես եղավ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների իրավունքների զանգվածային ու կոպիտ ոտնահարումներին: 44 օր շարունակ յուրաքանչյուր օր միջազգային հանրության անտարբերության և թողտվության հետևանքով մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության և հավասարության նկատմամբ: 44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, այլ ոչ թե մարդու իրավունքների համընդհանրություն հռչակող միջազգային հանրությունը:
և չնայած կրած մեծագույն մարդկային ու տարածքային կորուստների՝ Արցախը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և պաշտպանության համար: Պայքարը դրսևորվելու է նախևառաջ հայկական պետականության սահմանների, թիկունքի ու ինստիտուտների ամրացմամբ: Մենք շարունակելու ենք պայքարը մեր երեխաների մեջ սեփական ներուժի ու մարդու իրավունքների նկատմամբ հավատ և հարգանք սերմանելու միջոցով: Արցախը պայքարը շարունակելու է միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու, աչքերը բացելու և գործողությունների մղելու միջոցով:
Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը հանուն մեր իսկ իրավունքների ու ազատությունների, հանուն մեր արժանապատիվ կյանքի և հանուն մարդու իրավունքների համընդհանրության իրական ապահովման ողջ աշխարհում: Եվ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն առաջին հերթին մեր պետության ներսում և բոլորիս կողքին ու մեջ մարդու իրավունքների պաշտպանության բարձր մշակույթի արմատավորմանն ու պահպանմանը, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի անկախության ու սահմանադրական կարգի հիմնարար արժեքների ու սկզբունքների պատշաճ իրացման համար:
Խաղաղություն, ամրություն ու հավատ բոլորիս օջախներին»:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 13:02
В Армении спустя 27 лет раскрыто убийство замминистра обороны Ваграма Хорхоруни. Об этом сообщает Следственный комитет.
-
2025-07-18 13:00
Министр экономики Армении Геворк Папоян обратился к грузинской стороне с просьбой назначить должностное лицо для обеспечения коммуникации. Об этом пишет газета «Грапарак», ссылаясь на собственные источники.
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:50
Настоятель армянского храма Святого Всеспасителя (Сурб Аменапркич) в Нижнем Новгороде, иерей Себеос Галачян объяснил, почему не разрешил депутату парламента Армении (фракция "Гражданский договор") Нареку Григоряну быть крестным отцом при крещении ребенка.