Последние новости

Անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 42 քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 42 քաղաքացի։ Այս մասին News.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ ինչպես նախորդ օրերի ակցիաներին, այնպես էլ այսօր ոստիկանական մեծ թվով ուժեր բերման ենթարկեցին ցուցարարներին։ Նշենք, որ մինչև բերման ենթարկվելը, ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հետ հանդիպում, որի ընթացքում նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ