ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «FAILED STATE»-Ը
Նիկոլ Փաշինյանի դավաճանական ձեռքով Հայաստանը վերածվեց «Failed state»-ի՝ չկայացած պետության։ Պետություն, որն անկարող է ինքնուրույն պահպանել իր գոյությունը որպես կենսունակ միավոր, ինքնուրույն պաշտպանել իր շահերը։ Դեռ երեք ամիս առաջ մենք հետխորհրդային տարածքի կայացած պետություններից մեկն էինք, բայց հայտնի կառույցների և երկրների գործակալական ցանցը, գումարած՝ Նիկոլ Փաշինյանը, արեցին իրենց սև գործը, և այսօր մենք ապրում ենք նոր իրողությունների պայմաններում։
Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը բարձրացնում է բնավ ոչ պաշտոնական Երևանը։ Այդ հարցը բարձրացնում են Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանականները։ Այսօր բնավ Հայաստանը չէ, որ օգնում է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը, մարդասիրական օգնություն ցուցաբերում, ականազերծում անցկացնում ու բուժօգնության կետեր բացում։ Դա անում են ռուս խաղաղապահները։ Այսօր բնավ պաշտոնական Երևանը չէ, որ զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծանշմամբ. դրանով զբաղվում են սահմանամերձ գյուղերի համայնքապետերը, իսկ Հայաստանի նախագահն այդ հարցում օգնության համար պաշտոնապես դիմում է Ռուսաստանի նախագահին։
Այսօր Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի հարցը, այսինքն Հայաստանի տարածքով Թուրքիայի հետ միջանցք ստեղծելը, ինչը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի կենսական շահերին առնչվող հարց է, քննարկում է բնավ ոչ Երևանը։ Դա Թեհրանում լուծում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իրանական կողմին որպես փոխհատուցում առաջարկելով շահավետ տնտեսական նախագծեր ու արտոնություններ։
Այսօր ոչ թե պաշտոնական Երևանը, այլ ռուսաստանցի պաշտոնաթող դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է բարձրացնում այն հարցը, թե ով է ագրեսորը 44-օրյա պատերազմում, որը հայերի և ադրբեջանցիների հազարավոր կյանքեր խլեց: Այսօր ոչ թե Երևանը, այլ Կազիմիրովն է մեղադրում Իլհամ Ալիևին 1994-ի անժամկետ զինադադարը խախտելու մեջ, որը վերահաստատվեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, կարգավորման այն հայտնի սկզբունքը խախտելու մեջ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կողմերը պետք է ձեռնպահ մնան ոչ միայն ուժի կիրառումից, այլև ուժի կիրառման սպառնալիքներից։ Այսօր Կազիմիրովը, այլ ոչ թե Երևանն ու Ստեփանակերտն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից և միջազգային հանրությունից պահանջում հստակ գնահատականներ տալ և պատժել տարածաշրջանում ապակայունացման կոնկրետ մեղավորին։
ԲՈԼՈՐ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ իրավասության տակ, բայց Փաշինյանը զբաղված է բացառապես ընդդիմությանը ցրելով ու իր հրաժարականի շուրջ սակարկություններով։ Եվ ամեն կերպ ժամանակ կձգի այն դեմագոգիայով, թե ով որքանով է ներկայացնում ժողովրդին, ում հետ և ինչպես քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և այլն, և այդպես շարունակ... Հանուն սեփական կաշվի և որպեսզի թույլ չտա կարողունակ քաղաքական ուժերի համախմբում, որպեսզի հեշտացնի Հայաստանի թշնամիների գործը, նա որքան հնարավոր է ժամանակ կձգի, և միակ դասը, որ նա յուրացրել է այսքան ձախողումներից հետո, այն է, որ դադարել է հիստերիայի նոպայի մեջ կոկորդ պատռել խորհրդարանի ամբիոնից, կոչ անելով ասֆալտին փռել ընդդիմադիրներին ու պահանջելով պատերին ծեփել նրանց։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ խոսել... Դա մեր վարչապետի մեծ առաջընթացն է, որի ուղեղին վերջապես հասավ, որ և՛ ասֆալտը, և՛ «պատը» շուտով հենց ինքն է համտեսելու…
... Շոշափված այս և այլ հարցերը պահանջում են անհապաղ միջամտություն: Եվ եթե Նիկոլը թքած ունի ամեն ինչի վրա, եթե պետությունն անզոր է, ապա այդ հարցերով, Նիկոլի հրաժարականին զուգահեռ, ստիպված են լինելու զբաղվել մյուս բոլոր քաղաքական ուժերը՝ իրենց հնարավորությունների չափով։ Ժամանակը չի սպասում։ Ո՞վ կարող էր երեք ամիս առաջ ենթադրել, որ Արցախը կհանձնեն այսքան արագ։
Սա ասում ենք, որպեսզի երեք ամիս անց չզարմանանք, թե այդ ինչպես ստացվեց, որ մինչ մենք լուծում ենք ողորմելի վարչապետի հարցը, որը թաքնվում է ժողովրդից, հենվելով թուրք-ադրբեջանական գործակալության վրա, Անկարան և Բաքուն ուղիներ են գտել չեզոքացնելու Մոսկվայի և Թեհրանի հակազդեցությունը Սյունիքում իրենց ծրագրերի իրականացմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:41
Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….
-
2025-07-15 11:17
После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.
-
2025-07-15 09:19
Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.
-
2025-07-14 09:37
Эксперт по Азербайджану Татевик Айрапетян забавно разыграла своих читателей. На своей страничке в Фейсбук она поделилась нижеприведенной цитатой.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։