Последние новости

Արա Աբրահամյանը մեղադրել է Փաշինյանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի այն հատվածին, որտեղ նա հայտարարում է, թե Երևանը, Սևանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են: Այս մասին գրառումը տեղադրվել է Ռուսաստանի հայերի միության Facebook-յան էջում։

«Ես կցանկանայի իմանալ, թե ի՞նչ եք մտածում այս մասին: Ես անկեղծորեն հուսով եմ, որ ձեր գործողությունները, իսկ ավելի ճիշտ`ձեր անգործությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության հարցում, չի նշանակում, որ դուք այդ հարցում համերաշխ եք նրա հետ»,– հարցադրում է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արա Աբրահամյանը:

Նա նաև հիշեցնում է, որ ինչ–որ պատճառներով Ալիևի ու Էրդողանի ռազմական հանցագործությունները դեռ չեն դարձել միջազգային ատյաններին դատական հայցեր ՝ ինչպես վայրագությունների, այնպես էլ հայկական կողմին հասցված նյութական վնասի մասով, որն իր ունեցած տեղեկություններով՝ ավելի քան 100 միլիարդ դոլար է։

Աբրահամյանը նաև հարց է ուղղում Փաշինյանին. «Ի՞նչ եք անում Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները կանխելու համար. Մի երկիր, որի ղեկավարը դուք դեռ եք, և որի պետական սահմանը պաշտպանում են ոչ թե ՀՀ զինված ուժերը, այլ սահմանին գտնվող ձեռնարկությունների աշխատակիցները, աշխարհազորայինները կամ անվտանգության աշխատակիցները։ Եվ դա տեղի է ունենում պետական մարմիններից որևէ ճշմարիտ տեղեկատվության բացարձակ բացակայության պայմաններում»:

Հայերի միության նախագահը ՀՀ վարչապետին մեղադրում է երկրի և ողջ հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի որոշումներից հրաժարվելու համար` արձանագրելով, որ իրավիճակն ամեն օր վատթարանում է. վարչական քաոս, բնակչության անվտանգության երաշխիքների և պետական սահմանների անձեռնմխելիության բացակայություն:

«Ցավոք, ձեր գործողությունները, որոնք հաճախ հակասում են ՀՀ Սահմանադրությանը, հանգեցրեցին Արցախում և Հայաստանի սահմանների անարդարացի վերաձևման և տարածաշրջանում ոչ թե համակեցության ու բարգավաճման, ինչի մասին ակնարկում եք դուք և Ալիևը, այլ երկու ժողովուրդների միջև նոր պատերազմի օրակարգի ձևավորման: Որովհետև ձեր ստորագրած փաստաթղթի արդյունքում ոտնահարվել է կողմերից մեկի ՝ հայ ժողովրդի օրինական իրավունքները, և ոչինչ չի պաշտպանվել: Այն ժողովրդի, որի անվան հետևում դուք սովոր եք թաքնվել»,– նշում է Աբրահամյանը։

Նա նաև շեշտում է, որ մարդիկ այսօր հույսը կապում են ոչ թե ՀՀ իշխանության ու վարչապետի, այլ ՌԴ նախագահի հետ։ Իսկ ՀՀ կառավարությունից ու դրա ղեկավարից ակնկալում է հստակ պատասխաններ թվարկված բոլոր խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ