Ավինյան․ Արվում է հնարավոր ամեն բան փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար
Դեկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Այսօր մանրամասն քննարկելու ենք հարցեր, որոնք վերաբերում են գերիների փոխանակման բանակցությունների ընթացքին, անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու զոհվածների դիերի նույնականացման աշխատանքներին: Կարծում եմ անհրաժեշտություն չկա ևս մեկ անգամ շեշտելու, որ այս հարցերը կառավարության օրակարգում առաջնային տեղ են գրավում, և որ ներգրավված գերատեսչությունները պետք է գործեն առավելագույնս արագ ու ճկուն»,- Իր խոսքում նշել է փոխվարչապետը։
Նա հիշեցրել է, որ որոշակի զարգացումներ կան գերիների փոխանակման գործընթացում․ երեկ երեկոյան (դեկտեմբերի 9-ին) Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ քաղաքացիական գերիներ։
«Ներկայումս թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: Գերիների փոխանակման գործընթացում, ինչպես հայտարարել ենք, մենք առաջարկել ենք կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց: Նշեմ, որ արվում է հնարավոր ամեն բան փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար»,- նշել է Ավինյանը:
Նրա հայտնել է, որ այսօր կքննարկվի նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոշ ծավալով նաև անդրադառնալու ենք որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին, հոգեբանական աջակցության տրամադրման ու թեժ գծի աշխատանքների հետ կապված հարցերին։
Նիստի ընթացքում քննարկվել են զոհվածների դիերի ԴՆԹ վերլուծության միջոցով նույնականացման գործընթացն առավել արագացնելու ուղիները: Առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի արագացնել նույնականացման գործընթացը:
Հանձնաժողովի անդամները մանրամասն անդրադարձ են կատարել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցության տրամադրմանը, հոգեբանական աջակցության ծրագրերի մշակմանը ու հոգեբանական ռեաբիլիտացիոն համակարգերի ներդրմանը, բուժհաստատություններում գտնվող, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու հնարավորություններին վերաբերող հարցերին:
Փոխվարչապետը վերոնշյալ բոլոր հարցերով գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 18:49
«В чём разница между Церковью и религиозным орденом? Церковь — это община верующих, в которой совершаются религиозные обряды и церемонии. Те, кто обслуживают религиозные нужды общины, имеют иерархию: епископы, священники, диаконы», - пишет политолог Степан Даниелян.
-
2025-06-04 17:59
Следственный комитет Армении возбудил уголовное дело после того, как у приграничного села Тех в Сюнике житель Эчмиадзина направил пистолет в сторону находящегося неподалеку азербайджанского блокпоста.
-
2025-06-04 17:56
Премьер-министр Армении – Верховный главнокомандующий, и то, что озвучивает премьер-министр, он имеет на это достаточные основания. Об этом в беседе с журналистами 4 июня заявил начальник Генерального штаба Вооруженных сил Армении Эдвард Асрян, комментируя заявление Никола Пашиняна о том, что войны не будет, а будет мир.
-
2025-06-04 17:55
Иран пожертвовал многим для развития атомной промышленности и не пойдет на сделку с США без сохранения возможности обогащения урана на своей территории. Об этом заявил глава МИД исламской республики Аббас Аракчи. Его слова приводит ТАСС.